ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. «Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում»

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. «Ոսկեքսակ հայը չկանգնեց ոսկեգրիչ մտաւորականի թիկունքում»
16.11.2014 | 14:05

(Մայքլ Առլենին ուղղված Նժդեհի բաց նամակից)

Հիմա էլ չեն կանգնում, և եթե շռայլ են լինում՝ դարձյալ և բացառապես ոսկեքսակ մնալու կամ ավելի ոսկեքսակ դառնալու դրդապատճառով:
Եվ ոսկեգրիչ մտավորականների մի մասը դավաճանում է ինքն իրեն , դառնում նրանց գրագիրը: Մի մասն էլ դառնում է ինքն իրենով երկիրը փրկելու ջանք՝ անհատույց, աննկատ, ցավոք՝ նաև դատապարտված:
Ոսկեքսակները չգիտեն, որ իրենք ոչ թե ողորմություն պետք է բաժին հանեն ոսկեգրիչնեին, այլ խոնարհումով պիտի ընծայեն: Ինչպես ջուր, որով պիտի արբիացնեն մեր հանուրի կենաց ծառը: Պատկերացրեցի անազգ-անհայրենիք ոսկեքսակներին, ովքեր ձրի հաց ու մատաղ են բաժանում հերթ կանգնած քաղցածներին և ինքնասքանչանում իրենց անսահման բարեգործությամբ: Վհատվելու դեմքեր, որոնց մտաբերելով՝ ամենաոսկեգրիչն էլ գրիչը դեն կնետի՝ ինքնասպանի հուսահատությամբ:

Դիտվել է՝ 3404

Մեկնաբանություններ